Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

Առողջության հորոսկոպ

Առողջության հորոսկոպ

Խոյեր

2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը: Եթե վտանգավոր սովորություններ ունեք, ապա աշխատեք դրանցից ազատվել: Սպորտով զբաղվեք. ձեզ հարմար են լողը, յոգայի վարժությունները, նաև մերսման կուրս անցեք:

 

Ցուլեր

2013 թվականի ձմեռային երեք ամիսների ընթացքում ցուլերին մրսածության հիվանդությունները չեն սպառնում, չնայած կանխարգելման մասին արժե մտածել: Առողջության հետ կատակ չեն անում: Եվ, ինչպես հայտնի է, դրական մտքերն ու լավ տրամադրությունը գործունության զարգացման բոլոր ոլորտներում գերազանց նախադրյալներ են ստեղծում: Իսկ առողջության  մասին հոգ տանելն ու ճիշտ կենսակերպը կօգնեն իրականացնել պլանավորած գործերը և ամբողջ տարվա ընթացքում պահպանել օրգանիզմի տոնուսը:

 

Երկվորյակներ

Աայս նշանի տակ ծնված մարդիկ ձմեռային ժամանակաշրջանում կգտնվեն գերազանց ֆիզիկական վիճակում, սակայն նրանց նյարդային համակարգը մի փոքր լարված կլինի, ինչն, անկասկած, կազդի աշխատունակության վրա: Ձեզ դժվար կլինի կենտրոնանալ և, թվում է, թե սովորական խնդիրներն անլուծելի կլինեն: Ժամանակ տրամադրեք սիրած զբաղմունքին, եթե հոբբի ունեք կամ փորձեք մեդիտացիայով զբաղվել: Սպորտով զբաղվելը նույնպես կօգնի կարգավորել նյարդային համակարգը:

 

Խեցգետիններ

2013 թվականի սկզբին Խեցգետիններն իրենց առողջությամբ և ուժով այնպես կփայլեն, որ շրջապատի մարդիկ կնախանձեն: Առջևում շատ անհաղթահարելի բարձրունքներ ու արգելքներ կլինեն, որոնք հեշտությամբ կհաղթահարեք: Սակայն հարկ է հաշվի առնել, որ հոդերը ձեր թույլ տեղն են և չափից ավելի չարժե դրանք ծանրաբեռնել: Լավ կլինի դիմել բժշժկի և կատարել նրա բոլոր հնաձնարականները:

 

Առյուծներ

2013 թվականի ձեմռային ժամանակահատվածը խոստանում է Առյուծների համար հանգիստ ու հավասարակշռված անցնել: Կայունություն. այսպես կարելի է բնորոշել տվյալ ժամանակահատվածը: Աստղերը կօգնեն գլուխ հանել բոլոր դժվարություններից: Կմնա միայն հոգեբանական բնույթի մի փոքր հոգնածություն, սակայն օրեցօր վիճակը կբարելավվի: Գլխավորը տեղում կանգ չառնելն է: Առողջությունն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ և գործերը միայն առաջ կգնան:

 

Կույսեր

2013 թվականի սկզբին Կույսերին անհրաժեշտ է վերականգնել ուժերն ու առողջությունը: Տոները կմնան ետևում և, նշանակում է, որ հարկ է զբաղվեք ինքներդ ձեզնով, պահպանեք նյարդերը, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Առողջությունը պահպանելուն և վերականգնելուն կօգնեն լիարժեք, խորը քունը, մաքուր օդում զբոսանքները: Աշխատեք խուսափել ալկոհոլային թունդ խմիչքների օգտագործումից, ավելի շատ ուշադրություն դարձրեք սեփական առողջությանը և կենսական էներգիան կվերադառնա նոր ուժով:

 

Կշեռքներ

Ձմեռային երեք ամիսների ընթացքում հնարավոր է  սեփական առողջության հետ կապված խնդիրներ կառաջանան: Ուշադրություն դարձրեք նյարդային համակարգին, ամեն ինչ չափից ավելի սրտին մոտ մի ընդունեք, քանի որ այս ժամանակահատվածում դուք ավելի նեղացկոտ կդառնաք: Եթե առկա են քրոնիկական հիվանդություններ, սկսեք զբաղվել դրանց բուժմամբ, քանի որ սա լավ ժամանակահատված է: Ձմռանն ամենալավ հանգիստը բնության գրկում անցկացնելն է. դահուկներով սահելը, մաքուր օդում զբոսնելը և այլն:

 

Կարիճներ

Սեփական առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Սակայն սպորտի սիրահարների համար  մեծ է վնասվածքներ ստսնալու հավանականությունը: Աշխատեք մաքուր օդում շատ զբոսնել, օրվա սննդակարգում ավելացնել մրգերի ու բանջարեղենի քանակը: Եվ այդ ժամանակ ձեր օրգանիզմը թեթևությամբ կտանի յուրաքանչյուր տկարություն:

 

Աղեղնավորներ

2013 թվականի ձմեռային ժամանակաշրջանը բոլոր առումներով բարեհաճ է Աղեղնավորների նկատմամբ: Նրանք լի են էներգիայով ու կենսական ուժերով: Կարևոր որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու համար ամենահարմար ժամանակահատվածն է:  Կենտրոնացեք ժամանակն անտեղի չկորցնելու, ձեր ներուժը դատարկ բաների վրա չծախսելու վրա: Այս ժամանակահատվածը ձեզ տրված է բարձրունքների հասնելու համար:

 

Այծեղջյուրներ

2013 թվականի առաջին երեք ամիսներին առողջական վիճակը կայուն կլինի, հատկապես, եթե առողջ կենսակերպ վարեք: Հարկ է ժամանակ տրամադրել սպորտով զբաղվելուն, լիարժեք քնել և հետևել օրվա սննդակարգին: Աշխատեք բացառել ալկոհոլային խմիչքները, այլապես գրգռվածություն, հոգնածություն, ստամոքս-աղիքային ուղու խնդիրներ կառաջանան:

 

Ջրհոսներ

2013 թվականի ձմեռային ամիսներին Ջրհոսներն էներգիայով ու լավատեսությամբ լցված կլինեն: Դա կօգնի օրգանիզմին վերականգնվել ֆիզիկական  ծանրաբեռնվածություններից հետո: Ճիշտ սնունդը, մաքուր օդում զբոսանքները և լիարժեք քունը կպաշտպանեն ձեր օրգանիզմը և կօգնեն ավելի հեշտությամբ հարմարվել ձմեռային ցուրտ օրերին: Եթե մոտ առկա են ինչ-որ քրոնիկական հիվանդություններ, ապա այս ժամանակահատվածում լավ կլինի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, բարդություններից խուսափելու համար:

 

Ձկներ

Այս ժամանակահատվածը գերազանց է ինքնազգացողության և առողջության համար: Նախընտրելի է զբաղվել սպորտով և, ինչքան հնարավոր է, շատ լինել մաքուր օդում: Սակայն չմոռանաք հոդերի մասին, որոնք չարժե չափից ավելի ծանրաբեռնել: Հետևեք օրվա սննդակարգին, վիտամիններով հարուստ մթերք օգտագործեք:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gadanie-i-goroskop.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ